▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պուտինի պատվին» Գյումրիում «ասֆալտ փռած» բանվոր-շինարարները չեն վճարվել. galatv.am

galatv.am-ը, հիշեցնելով, որ Գյումրիում անցած տարեվերջին իրականացվեցին փողոցաշինական աշխատանքներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին ընդառաջ, նշում է, որ կայքի տեղեկություններով՝ մինչ օրս իրենց կատարած աշխատանքի դիմաց չեն վճարվել փողոցաշինական աշխատանքներում ներգրավված բանվոր-շինարարները, այսինքն շինարարական 3 ընկերություններն իրենց ֆինանսական հնարավորություններն ուղղել են սահմանված կարճ ժամանակահատվածում որակյալ ասֆալտապատում իրականացնելուն եւ միջոցներ չեն ունեցել աշխատավարձեր վճարելու բանվոր-շինարարներին: 

Պատվիրատուն, ինչպես հայտնի է, ՀՀ տրասպորտի եւ կապի նախարարությունն էր: Նախարար Գագիկ Բեգլարյանը հանձնարարել էր 3 շաբաթվա ընթացքում հիմնանորոգել Գյումրու «Շիրակ» օդանավակայան տանող երկու հիմնական ճանապարհները, բացի այդ ասֆալտապատվել էին Աբովյան փողոցն ու Գյումրու դրամատիկական թատրոնի ծառայողական մուտք տանող ճանապարհահատվածը:

Ընդհանուր առմամբ այդ օրերի փողոցաշինությունը Գյումրիում արժեցել է շուրջ 500 միլիոն դրամ, քանի որ ինչպես ավելի վաղ նշում էին շինարարները, իրականացվել է որակյալ շինարարություն՝ փռվել հաստ շերտով ասֆալտ: Սակայն ՀՀ կառավարությունից ու տրանսպորտի նախարարությունից շինարարական ընկերություններին հորդորել են առավել մեղմ գներ սահմանել, քանի որ բյուջեի միջոցները սուղ են, այդ պատճառով էլ 3 շինարարական կազմակերպությունները մոտ 100 միլիոն դրամ գումար զիջել են: Այնինչ իրականացված աշխատանքների դիմաց 400 միլիոնի վճարումը մինչ օրս տրանսպորտի ու կապի նախարարությունը չի կատարել՝ չնայած որ անձամբ նախարարը խոստացել էր, որ աշխատանքներն ավարտելուն պես գումարը կփոխանցվի ընկերություններին: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին