▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինից թույլտվություն չեմ հարցրել, ինձ դա պետք չէ. Սոբչակը` ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցելու մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ լրագրող և հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը հայտարարել է ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցելու մասին։ Մամուլի ասուլիսի ժամանակ Սոբչակը հայտարարել է, որ չի համաձայնեցրել իր թեկնածությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ.

«Ես սկզբունքորեն չէի ցանկանում քննարկել ինչ-որ մեղադրանքներ կամ շահարկումներ, դա ստորացուցիչ եմ համարում, որևէ բան բացատրելու կամ արդարանալու իմաստ րեմ տեսնում»

Նշենք, որ ավելի վաղ  ռուսական ԶԼՄ-ները հայտնել էին, թե Սոբչակն իր հոր մասին ֆիլմի առիթով Պուտինի հետ հանդիպման ժամանակ  քննարկել է նաև իր թեկնածության հարցը:

Սոբչակը դիմել է դահլիճում ներկա գտնվող լրագրողներին և հարցրել` արդյո՞ք նրանք դա ապացուցող փաստեր ունեն:

«Ո՞չ, ուրեմն հաջողություն, այս թեմայի մասին այլևս խոսելու բան չկա»

Նրա խոսքով` Պուտինի հետ հանդիպումը կապված է շատ  կարևոր մի գործի հետ, որի թեման առանձին մամուլի ասուլիսի ժամանակ քննարկվելիք հարց է:

«Եկեք չխառնենք 2 տարբեր թեմաներ: Ես Պուտինից թույլտվություն չեմ հարցրել, ինձ դա պետք չէ, ես ինքնուրույն մարդ եմ»,- ասել է Սոբչակը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին