▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինն ընտրակաշառք կբաժանի Հայաստանի ԱԺ ընտրություններից առաջ

168.am-ը գրում է.

Ինչո՞ւ և ինչպե՞ս են Հայաստանում կեղծվում ընտրությունները։ Գիտեն բոլորը։ Կեղծվում են՝ հանուն իշխանության պահպանման, ու կեղծվում են առավելապես ընտրակաշառքի միջոցով։ Ի՞նչ է ընտրակաշառքը։ Շատերը միամտաբար կարծում են, որ դա ընտրողի տան դուռը թակող թաղային խուժանի կողմից ընտրության նախօրեին տրվող թղթադրամն է կամ իրեն ընդդիմություն հռչակած ուժի նույնակարգ խուժանի կողմից ողորմված պարարտանյութը։ Ու բոլոր այդպես կարծողները ոչ միայն ուղղակի կարծում են, այլ հոգու խորքում նեղսրտում են անարդարությունից։

Ոչ թե ընտրակաշառքի միջոցով ընտրության ելքը կեղծելու անարդարությունից, այլ, որ իրենց դուռը ևս ծեծող չի եղել ու փող առաջարկող չի գտնվել ու պարարտանյութ դատարկող չի հայտնվել։ Իրականում ընտրակաշառքի ընդգրկումը շատ ավելի լայն է ու խորը։

Ու դրա ամենաընդգրկուն տեսակը մասսայական ընտրակաշառքն է, որն, ինչպես ամենայն զանգվածայինը, չի գիտակցվում։ Ընտրակաշառքի այս տեսակը սնուցում է ոչ թե մարդկանց գրպանները կամ հողակտորը, այլ ուղեղը, ու ստիպում է հավատալ։ Հավատալ ու սպասել։ Սպասել ու չմտածել։

Չմտածել ու ձայն տալ։ Հավատացնողներին, բնականաբար։ Իսկ հավատացնողը հիմա, ինչպես գրեթե միշտ, իշխանությունն է։
Գազն էժանանալու է։ Ուռա՜։ Հնարավոր է՝ էժանանա նաև էլեկտրաէներգիան։ Կրկին ուռա՜։

Իսկ ո՞վ էժանացնողը։ Իհա՛րկե իշխանությունը։ Այն նույն իշխանությունը, որը տարիներ շարունակ թանկացրել է։ Բայց թանկացումները մոռացվել ու թանկացումներին հարմարվվել է։ Կարևորն այսօրվա էժանացումն  է, որը մթագնում է երեկվա թանկացման հիշողությունը։ Եվ ուրեմն, իշխանությունն էժանացնում է գազը։ Ռուսաստանի։ Իշխանությունը։ Նաև գազը։ Այսպիսով, Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում, մեղմ ասած, լոյալ կառավարության ձևավորումից հետո Ռուսաստանը ցանկանում է էժանացնել ՀՀ քաղաքացիների կողմից գնվող գազը։ Բայց էժանացվում է այնպես, որ քաղաքացին մտածի, թե էժանացնողը սեփական իշխանությունն է, ու սեփական միակ ունեցվածքը, որն արժեզրկված ունեցվածք է, բայց այդուհանդերձ է՛, ահա այդ ունեցվածքը՝ ձայնը, տա սեփական իշխանությանը։

Այսինքն՝ իրականում Հայաստանի ընտրողներին ընտրություններից ամիսներ առաջ բաժանվում է ընտրակաշառք։ Գրեթե բոլորին։ Այսինքն՝ արդարաբար։ Բայց ինչո՞ւ է Ռուսաստանը բաժանում այդ ընտրակաշառքը, որ ո՞վ ընտրվի, և ո՞վ հանկարծ չընտրվի։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին