▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինն ու Լուկաշենկոն Աստանայում կարճ քննարկել են Հայաստանի հարցը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աստանայում քննարկել են Հայաստանի հարցը։

«Կարծիքների կարճատև փոխանակում է տեղի ունեցել Հայաստանի վերաբերյալ, բայց բովանդակային քննարկում չի եղել»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք՝ Աստանայում այսօր մեկնարկում է ԵԱՏՄ գագաթնաժողովը։ Գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու է կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը։

***

Հայաստանից լոլիկի ներկրումը սահմանափակելու ՌԴ-ի որոշմանը Երևանից արձագանք դեռևս չի ստացվել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը հայտարարել էր, որ մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից արտահանվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման նկատմամբ՝ մինչև արտահանվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան մեխանիզմի մշակումը։

***

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև Աստանայում առանձին հանդիպում նախատեսված չէ, բայց նրանք կարող են բանակցել, եթե անհրաժեշտ համարեն, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նշենք, որ այսօր Աստանայում կայանալու է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին