Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

«Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկվել են Եվրասիական տնտեական միությանը և երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:

Ըստ ՀՀ կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր:


