▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինյան ստրատեգիան առաջին անգամ տապալվել է հայի շնորհիվ

«Արցախի ՊԲ-ն տաղանդավոր ստրատեգիական շարժ արեց 4 օրվա մեջ ու երեք մայրաքաղաքներում՝  Բաքվում, Անկարայում ու Մոսկվայում կոորդինացված նախագիծը տապալեց»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետի խոսքով՝ ռազմավարական իմաստով պուտինյան ստրատեգիան առաջին անգամ տապալվել է.

«Ռուսներն այսպես կոչված բազմակենտրոն աշխարհի մոդել են ստեղծում, որն առաջին անգամ տապալվել է հայի շնորհիվ: Սա կարող է ոխակալություն ծնել, բայց հո իրենց խաթր չէի՞նք ցեղասպանվելու, ինչպես 1920 թվականին հայ բոլշևիկներն արեցին ու թուրքին հանձնեցին Հայաստանը»,-նշեց Լևոն Շիրինյանը:

Ինչ վերաբերում է Արցախի անկախության ճանաչմանը, ապա քաղաքագետի խոսքով՝ այն անպայման պետք է Հայաստանը ճանաչի.

«Օրը թող իշխանությունը որոշի, բայց պարտադիր կատարի այս քայլը՝ ընդ որում Արցախի Սահմանադրության հռչակած սահմաններով՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներն էլ հետը: Սա ձեռնտու է մեզ, բայց ոչ՝ մնացած խաղացողներին, առաջին հերթին՝ Ռուսաստանին, որովհետև նա զրկվում է  միջնորդի դերով վերադառնալու հնարավորությունից, քանի որ այս անգամ մտադրությունը հստակ էր.իջնել սահմանի գոտի, հետո կորոշի՝ ինչպես խառնել»,-նկատեց Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետը նկատում է՝ մենք պետք է դուրս գանք մինչև Քուռ-Արաքսի հատման կետ.

«Թալիշների հետ պետք է սահման ունենանք: Իմացե՛ք, պանթյուրքիստական Ադրբեջանի գոյության պայմաններում մենք հանգիստ չենք ունենալու: Նրանց ռեսուրսը շատ է.նավթը վաճառելու են, բերեն գիշեր-ցերեկ կրակեն: Դրա համար նախ պետք է հարվածենք նավթամուղերին: Այդ երկիրը պետք է փուլ տանք, եթե ցանկանում ենք ապրել»,-եզրափակեց քաղաքագետը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին