|
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․
«ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ Հայաստանում է ոչ անհայտ Ժիրայր Լիպարիտյանը։ Մարդ, որն իր ողջ գործունեության ընթացքում կողմ է եղել Արցախն Ադրբեջանին հանձնելուն։ Եվ ահա նրա մտքի հերթական փայլատակումը․ «Սովորական ճանապարհից տարբեր լինի, բայց ոչ միջանցք: Անշուշտ, պետք չի տալ միջանցք, բայց խնդիրն այն է, որ եթե շատ ուշացնենք, մենք չենք տա, բայց իրենք կառնեն»: Եվ փոխանակ Ժիրայր Լիպարիտյանը հայտարարվեր ոչ ցանկալի անձ Հայաստանում, նա ազատորեն քարոզում է հերթական կապիտուլյացիայի մասին։ Պատահակա՞ն են արդյոք այս խոսքերը։ Համոզված եմ, որ՝ ոչ։ Սա համաձայնեցված է վարչապետ կոչեցյալի հետ և Ժիրայր Լիպարիտյանը հատուկ հանձնարարությամբ է եկել, նախապատրաստելու մեզ բոլորիս հերթական զիջումներին՝ միջանցքի անվան տակ հանձնել Սյունիքը։ Հարց․ - Ո՞ւր են Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամողջականության մասին բարբաջողները, որոնք պահանջում էին քրեական պատասխանատվության ենթարկել Հայաստանի տարածքային ամբողջությանն սպառնացող խոսքեր ասողներին»։ |
Փոխանակ Լիպարիտյանը հայտարարվեր ոչ ցանկալի անձ ՀՀ-ում, նա ազատորեն քարոզում է հերթական կապիտուլյացիայի մասին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին



