▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոխոստիկանապետին հեռացրին.«Ժողովուրդ»

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից» դիզվառելիքի գողության  գործով «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Գրել էինք, որ մայիսի 26-ին կոմբինատի աշխատակիցներից երկուսը կալանավորվել են այն բանի համար, որ կոմբինատի փաստաթղթեր կեղծելով՝ 3 մլն դրամի դիզվառելիք են գողացել: Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս գործի շրջանակներում աշխատանքից ազատվել է Կապանի ոստիկանապետի տեղակալ Հայկ Հովհաննիսյանը:

Մեզ հաջողվեց պարզել, որ Կապանի ոստիկանապետի տեղակալ Հովհաննիսյանը դիզվառելիքի գողության գործով անցնող վկաների նկատմամբ ճնշում է գործադրել` ստիպելով նրանց, որ այս գործով  կոմբինատի ավտոկայանատեղի պատասխանատու Կարեն Ենդիգարյանի անունը չտան, այլ հայտնեն նրա աշխատակիցներից ոմն Գոռի անունը: Սակայն վկաներն առերեսման ժամանակ խոստովանել են իրենց նկատմամբ իրականացված ճնշումների մասին: Արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր 309-րդ հոդվածի` պաշտոնեական լիազորությունները անցնելու հատկանիշներով, որից հետո Կապանի ոստիկանապետի տեղակալն ազատվել է աշխատանքից:

Ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին