▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոխքաղաքապետը ոստիկանապետ է ուզում դառնալ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արմեն Փամբուխչյանը, որ ցանկանում էր ՆԳ նախարար դառնալ, բայց չստացվեց, չի դադարում գնալ երազանքի հետևից:

Նա, շրջանցելով ոստիկանական արգելաժապավենները, դեպքի վայր հասավ, ինչը իրավապահների շրջանում քննարկման առիթ է դարձել:

Իրավապահների շրջանակներից հայտնի դարձավ, որ մարտի 24-ին, երբ նռնակով զինված քաղաքացիների հարձակման դեպքը քննարկվել է պրոֆեսիոնալ տեսանկյունից, բոլոր կողմերը նկատել են, որ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի և թաղապետերի մուտքը դեպքի վայր՝ արգելաժապավենները շրջանցելով, անօրինականություն է. սակայն որևէ գործողություն չեն ձեռնարկել:

Իհարկե, փորձեցինք Արմեն Փամբուխչյանից հետաքրքրվել՝ շարունակո՞ւմ է իր պայքարը ՆԳ նախարարի պաշտոնի համար, և ա՞յդ պատճառով է դեպքի վայր գնացել, սակայն նրան գտնել չհաջողվեց: Պարզվեց, որ նա նախկին ընկերների, անգամ օգնականի հետ է կապերը խզել»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին