▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոխվել են մարդիկ...

Արժեք ճանաչող ու գնահատողների քանակն անմխիթար է:Իսկ դա նշանակում է` անելանելիություն: Այն, որ ժամանակն անխուսափելիորեն պատժել և պատժելու է ցանկացած հանցագործություն՝  ուղղված որևէ ժողովրդի ազգային արժեքների խեղաթյուրմանը, արժանապատվությանը, ստրկացմանը գոնե ինձ մոտ կասկածի տեղիք չի տալիս:Պարզապես, այս իրավիճակն արդեն անտանելի է: Որևէ բան` ինձ հուսահատեցնել չի կարող, բացի երկրի հանդեպ անտարբեր ու ոչ սրտացավ դարձած հասարակությունից, որ մեզանում, ցավոք, բարձր ցուցանիշեր է գրանցել:

«Ինչ երկիր,ինչ բան... Ես ու իմ` եղած-չեղածը»:

Այս իրականությամբ, կներեք, բայց ցեղախումբ կոչվելու պատվին էլ արժան չենք: Անմշակույթ, անարվեստ, չոր ու ցամաք, անարժեք հասարակության մեջ ապրելն օր-օրի անհանդուրժելի է դառնում: Եվ էստեղ էլ, այս սոց.հարթակում էլ`պարզից-պարզ է արդեն,որ որևէ բանով օգտակար լինելու սպասումներն,ընդամենը,ժամանակի անիմաստ կորուստ է:

Սա այն հազվադեպ դեպքերից է,երբ չեմ կարողանում ստիպել ինքս-ինձ համակերպվել,գոնե հանուն` վեհ արժեքների:Մի տեսակ,թելը` կտրվում է...

Փոխվել եք,մարդիկ:

 Ազատ Աբրահամյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին