ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն անդրադարձել է պրոֆեսոր Արմեն Չարչյանի ձերբակալմանը: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Հորդորում եմ իրավապահ մարմիններին անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին: Առանց անդրադառնալու քրեական գործի հարուցման հարցին՝ պետք է արձանագրենք, որ տվյալ դեպքում ակնհայտ անհամաչափ է ու ոչ մի կերպ իրավաչափ չէ հարկադրանքի ցանկացած միջոցի առկայությունը՝ թե ձերբակալման և թե հնարավոր կալանավորման մասով: Հետևաբար պրոֆեսոր Չարչյանը պետք է անհապաղ ազատ արձակվի:
Արա Բաբլոյան
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
«Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար»:
Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանը նույնպես անդրադարձել է տվյալ թեմային.
«Այսօր՝ ժամը 12:00-ից սկսում ենք ստորագրահավաք՝ ի աջակցություն պրոֆեսոր Արմեն Չարչյանի: Հարգելի ընկերներ և հետևորդներ, սպասելու եմ բոլորին, ովքեր, անկախ ամեն ինչից, ցանկություն ունեն կանգնել բուժաշխատողի կողքին և վերացնել բուժաշխատողների վրա իշխանական լծակների կիրառման արատավոր պրակտիկան: Այս ակցիան չունի քաղաքական ուղղվածություն: Հասցե՝ Վարդգես Սուրենյան 3»:
Դիտեք նաև՝


