Քանդակագործ Կարենն առաջին 24 զինվորներից է, ում Զինվորի տանը ձեռքի պրոթեզավորում կանեն։

Ռուս մասնագետներն արդեն մեկ ամիս Հայաստանում են, օգնում են Զինվորի տան մասնագետներին հմտանալ ձեռքի պրոթեզավորման գործում, զուգահեռ նաև մեր տղաների պրոթեզների չափերն են վերցնում, ֆիզիկապես ու հոգեբանորեն պատրաստում նրանց պրոթեզ օգտագործելուն։


