▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանդել է պետք այս իրողությունը...

Հարգանքը` մարդկային էության հուզական դրսևորումներից մեկն է:

Հարգել,նշանակում է սիրել,գնահատել,արժևորել:

Հետևաբար` վստահորեն կարելի է փաստել,որ հարգանքն,ըստ էության, ինքնության`դրական արժեհամակարգի արտահայտման դրսևորում է:

...Մեր իրականությունն,ավաղ,հեռու է այս սահմանումից:Ուրեմն և աղքատիկ ու հիվանդ,մարդու` ներաշխարհն ու արժեհամակարգը:

Հարգում ենք,որ ինչ որ գրպանի շահավետությունը շոշափելու հնարավորություն վաստակենք,որ հարմար առիթի օգտվենք առանց սեփական ներդրման,որ ինչ որ մեկի թիկունքում ծունկի իջած,պարծենանք մեր` << լա~վ տղա >> լինելու խայտառակությամբ,որ մեղք գործենք,բայց հենց` ինքներս լինենք մեղադրող ու դատավոր:Մի խոսքով,հարգում ենք,որ ինքներս-մեզ ազատենք` մեր հոգու,մեր խղճի առջև մեղանչելու,բայց և վայելքներում ապականվելու ամոթից:

Կարճ ասած,ինքներս մեզ վերացնելու ճանապարհին ենք:

Արդարացիորեն,հնձում ենք այն,ինչ ցանել ենք:Բա ինչ էիք ուզում:Որ արժեքներ չճանաչող,տգետ ու սրբապիղծ միջավայրում` << սարի կակաչներ >> աճեին և ոչ այն մոլախոտերը,որ փաթաթվել են մեր իրականության պարանոցին:Այդպես չի լինում:Անբարոյականությունն այսօր << տիրոջ >> իրավունքով` բարոյականության նորմեր է սահմանում,ուր անարգված են մարդկային տարրական իրավունքները:Ուր կապ չունի ով ես դու,ինչ ճանապարհ ես անցել,ինչ վաստակ ունես:Քեզ ստորացնել կարող է ցանկացած մեկն,ով ուժ և իշխանություն է կորզել իր մարդկային ցածր որակների արդյունքում և իրեն ամենատեր է հռչակել:Ինչ պետք է սերմանի այդպիսի մարդկային միավորը,կասեք ինձ:

Անկեղծ ասած,էս ամենն էնքան խճճված է,որ մարդ վախենում է կանխատեսումներ անել:Որոնք են ելքերը:Այս հարցն աննկարագրելի արդյունավետ ու շահեկան է շա~տ-շատերի համար:Սեփական անձը առաջ գցելու,ինքնահաստատվելու,հաջողության գրպանը մտնելու,կեղծ հարգանք շորթելու հրաշալի հնարավորություն է,ինչպես կարելի է չօգտվել:Եվ կօգտվեն...Միայն` ոչ հասարակությունը:

Մինչդեռ նույն` վայ փրկիչներից սկսած բոլորն են գիտակցում,թե ինչքան դյուրին կլիներ իրավիճակի կարգավորումը,եթե այս հասարակությունն սկսեր շեղվել սեփական գրպանից ու մարդկային իրական արժեքներով առաջնորդվեր:Ըստ էության,այդ` << փրկիչ >> կոչվածներն հենց` իրենց ջրաղացին են ջուր լցնում... Քանզի ինչու ոչինչ չի փոխվում,եթե իրոք մտահոգ են:

Անգամ,իմ պաշտելի հայրենիքում,որ արյանս մեջ է,ոչ լեզվախաղին,հիասթափության ու հեռացումի զգացողություններ ես ապրում,երբ համատարած օտարություն ու անարգանք է:

Անկեղծ,անուղղելի եմ լավատեսության ու հավատի առումով,բայց և սարսափելի հոգնել եմ...

Քանդել է պետք այս իրողությունը...

 

Ազատ Աբրահամյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին