Մոնախ մականունով Արթուր Եպիսկոպոսյանը ֆեյսբուքյան եթերում իր հերթական բողոքն է հայտնում պատերազմի ժամանակ իր կողմից բարձրաձայնված՝ զինվորական որոշ շրջանակների «դավաճանական» արարքների, ինչպես նաև՝ պետական դավաճանությանն առնչվող դեպքերի բացահայտման վերաբերյալ, նշելով, որ իշխանությունն առ այսօր քար անտարբերության է մատնում իր հայտարարությունները: «Քանի ամիս ա՝ ինձ ճղում եմ, գոռում, դավաճանական թեմաների վերաբերյալ հայտարարություններ եմ անում, ոչ մի բան չի ձեռնարկվում, լսող չկա»,- ասաց նա՝ ներկայացնելով մանրամասներ:

Խոսելով առաջիկա ընտրությունների մասին՝ ասաց. «Ես չեմ գնալու ընտրատարածք: Ես քաղաքականության մեջ չկամ:
Եթե ես համոզված լինեի որևէ մեկի մեջ, կգնայի: Ես բարկացած եմ շատ բաներ վրա, տիրող անտարբերության վրա»,- ասաց Մոնախը:
Մանրամասները՝ տեսանյութում:


