▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քանի՞ փամփուշտ են կրակել այդ ստորաբաժանումները և որտե՞ղ են խնդիր կատարել»․ Մովսես Հակոբյանը՝ Սամվել Բաբայանին

 

ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը «5-րդ ալիքի» եթերում անդրադարձել է Շուշիի վերաբերյալ Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հնչեցրած վերջին մտքերին՝ մասնավորապես ասելով․

«Սամվել Բաբայանը, որ ասում է՝ ես դեմ էի համալրման պրոցեսին, ինքը այլ առաջարկություն է արել և Արցախի անվտանգության խորհրդում դա չի անցել՝ շատ ճիշտ է արվել, որ չի անցել, բայց ուզում եմ ասել՝ Սամվել Բաբայանը, բոլոր դեպքերում, պատերազմի ժամանակ հասցրել է իր ցանկությունն իրականություն դարձնել և թիկունքում ձևավորել է այդպիսի ստորաբաժանում, մի քանի հատ, ընդ որում, այդ զինվորներին հանելով առաջնագծից»։

«Եթե առիթ ունենաք, հարց կտաք՝ քանի՞ փամփուշտ են կրակել այդ ստորաբաժանումները և որտե՞ղ են խնդիր կատարել։ Բայց ես կարամ փաստեմ, որ մեծ վնաս են հացրել առաջին գծի ստորաբաժանումներին»,- ասել է Հակոբյանը։

Ճշտող հարցին, թե ի՞նչ խնդիր են իրականացրել Սամվել Բաբայանի ձևավորած ստորաբաժանումները, Մովսես Բաբայանն ասել է․ «Քանի որ միշտ դեմ եմ եղել այդ ստորաբաժանմանը, չեմ կարող ասել ինչ խնդիր է կատարել․ փորձել են Շուշիի այդ օպերացիայի ժամանակ կիրառել և հրաժարվել են կատարել»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին