▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քարդաշյանի և հասարակության համատեղ ալիքի հետ կապված

Երեկ որոշակի կարճ վերլուծեցի ստեղծված իրավիճակը, բայց այսօր մեդալի մյուս կողմի մասին պետք է գրեմ.

Քիմը ցույց տվեց, որ մեր հասարակությունն, ըստ էության, խնդիր ունի համաշխարհային օվկեանի ալիքների հետ, անծանոթ է այդ ամենը, դրա մասին լսելը դեռ քիչ է, պետք է տեսնել, հետո կամաց-կամաց լող տալ...

Վստահ եղեք, որ շփումները շատանան, ու հաճախակի նման դեմքեր տեսնեն, տարիներ հետո պատկերը կփոխվի...

Ու հավատացեք, սա մի ասպեկտն է, բայց կարևորներից մեկը. պատկերացրեք այն երկրների քաղաքացիների ընկալումները, ովքեր համաշխարհային աստղեր են տալիս մեկը մյուսից տաղանդավոր...

Հ.Գ. որպես հումոր` մեր ազգը չոքացնող ազգ է. Քիմի ամուսինը Հայաստնում զգաց, որ իր 21 գրամփրիները, իր համաշխարհային հեղինակությունը Հայաստանում ոչինչ է. հայերի համար նա «արա էն նեգրը (սևամորթ) մեր փեսենա՞, կամ դրա մարդնա՞»... Այ տենց կհամեստանա Քեյնեն, սա իր կյանքի ամենադաժան ու ինքնաճանաչողական «արշավանքն» էր....

Հ.Գ.Գ Բարով էկաք ու բարով էլ գնաք Քարդաշյաններ, միայն թե ձեզնից հետո մեծ փոս եք թողնելու, ու դա մեր ուսերին է մնալու, որ լցնենք. իշխանությունները նորից կմնան մեն մենակ մեր հետ ))

Դավիթ Սանասարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին