▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քարտեզները գտնվում են ՌԴ գլխավոր շտաբում. պահանջվում են փոխզիջումներ». Պուտինը՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին

 

Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային ակումբի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ցուցաբերել են քաղաքական իմաստություն՝ դադարեցնելով արյունահեղությունը Ղարաբաղում։ «Այսօր անհրաժեշտ է պայմաններ ստեղծել երկարաժամկետ կարգավորման համար: Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե երկու երկրներն էլ գնահատեն խաղաղ գոյակցության առավելությունները:

Այնուհետև տրանսպորտային երթուղիներն ու տնտեսական կապերը տարածաշրջանում կբացվեն, ինչը պայմաններ կստեղծի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի անվտանգության համար: Իրավիճակը Ղարաբաղում մինչ այժմ հաջողվում է պահպանել, թեև այն առանց միջադեպերի չի անցել։ Սակայն, դժվար է պատկերացնել իդեալական ​​պատկեր այսքան տարվա թշնամությունից հետո։

Ղարաբաղի սահմանների հետ կապված իրավիճակի կարգավորումն առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ, որովհետև սահմանների քարտեզները գտնվում են ՌԴ գլխավոր շտաբում»,- ասել է Պուտինը` նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային խնդրի լուծումը պահանջում է փոխզիջումներ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին