▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացին հանրապետությունից դուրս գտնվելով` անձնագիր է ստացել

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ կայքը։
ՀՀ արտաքին գործերի նախարարության գրությամբ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է ուղարկվել Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն դիմած Ալբերտ Ս.-ի ՀՀ քաղաքացու անձնագրի իսկությունը ստուգելու վերաբերյալ հարցումը: Ստուգումների արդյունքում ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, և հարուցվել` քրեական գործ: 
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ալբերտ Ս.-ի անվամբ լրացված ՀՀ քաղաքացու անձնագրի դիմում «Անձնագրային գործողությունների վերաբերյալ» քարտի վրա եղած կլոր կնիքի և ուղղանկյուն դրոշմակնիքի դրոշմները չեն համապատասխանում պետական մարմնի կողմից օգտագործվող կլոր կնիքի և ուղղանկյուն դրոշմակնիքի դրոշմների նմուշներին: 
Բացի դրանից, պարզվել է նաև, որ Ալբերտ Ս.-ն, չգտնվելով Հայաստանի Հանրապետությունում, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքից անձնագիր է ստացել: 
Կատարվում է նախաքննություն: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին