▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացին ոստիկանին տեսնելուց պետք է իրեն հպարտ և ապահով զգա, հարգելիներս

Այսօր youtube կայքում տեսա  վիդեո, որում ոստիկանի համազգեստով մի մարդ հրելով մի կողմ շպրտեց տատիկին: Ես հատուկ չասացի մի ոստիական հրեց տատիկին, քանի որ իսկական ոստիկանը նման բան թույլ չէր տա, հակառակը, կպաշտպաներ , որ տատիկին միամիտ չկպնեյին այն խառնաշփոթում և կուղեկցեր ապահով վայր: Ամեն դեպքում մենք տենց ենք մեծացել... նայելով Дядя Степа - милиционер հին ռուսական մուլտֆիլմը, որում ոստիկանի իդեալական կերպարն է նկարագրվում, որին կհավատաս և կվստահես:
Հ.Գ. Չեմ կարող նաև չնկատել, որ վերջերս շատ բան է փոխվել ոստիկանության աշխատանքի մեջ դեպի լավը, բայց արի ու տես հատուկ դեպքեր լինում են, որոնք տարիների ընթացքում արածը մի քանի քայլ հետ են քցում: Ես որպես ՀՀ Քաղաքացի ուզում եմ վստահեմ և հավատամ մեր ոստիկանությանը, անկեխծ շատ եմ ուզում: Քաղաքացին ոստիկանին տեսնելուց պետք է իրեն հպարտ և ապահով զգա հարգելիներս:

 

Աշոտ Սարգսյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին