Ցուցարարները Քաղաքապետարանի մոտ շարունակում են բողոքել ուղեվարձի թանկացումից: Նրանք ցանկանում են, որ Քաղաքապետարանից որևէ մեկն իջներ և պատասխաներ հարցերի, սկայն ոչ միայն չիջան, այլև փակ էր դեպի Քաղաքապետարանի մուտք տանող ճանապարհը: Մայթը լեփ-լեցուն էր ոստիկաններով, մեքենայով:
Լրագրողների հետ զրույցում գնդապետ Օսիպյանն ասաց, որ Քաղաքապետարանի աշխատակիցները բողոքել են, ուստի իրենք այդտեղ են, քանի որ աշխատակիցներն ասել են, որ խանգարում են բնականոն աշխատանքը:
Անդրադառնալով երեք ակտիվիստների` բերման ենթարկելու հարցին` գնդապետն ասաց, որ քրեորեն պատժելի արարք են թույլ տվել, հարվածել են ոստիկաններին:
Այս պահին քաղաքացիներին հաջողվեց հաղթահարելով պատնեշը` հասան Քաղաքապետարանի մուտքի մոտ:
Նրանք երգում են «Զարթնի'ր լաո երգը»: