Քաղաքական դաշտը մեզանում ետ ընկած է քաղաքական մտքից: Քաղաքական գործիչներին, այն էլ հատուկենտերին, միայն տարիներ հետո են հասու լինում վերլուծաբաննների եզրահանգումները:
Այն ամենը, ինչ օրերս ԱԺ ամբիոնից հնչեցրեց Նիկոլ Փաշինյանը, ես հոդվածներում, հաղորդաշարերում, գրքերում ներկայացնում և հիմնավորում եմ սկսած 1997 թվականից:
Լավ է, որ գոնե մեկ ընդդիմադիր գործիչ զարգացում է ապրում, թեպետ բավականին ուշացած:
Ընդ որում, ընդդիմադիր դաշտի վերափոխման Նիկոլ Փաշինյանի առաջարկները, իմ վերլուծությունները հիմք ընդունելով, էական փոփոխությունների չեն հանգեցնելու, ինչում ապագայում կհամոզվեք բոլորդ:
2007 թվականին լույս տեսած իմ մի գրքում ներկյայացրել եմ իրավիճակից ելքի հնարավոր ուղին, որը հաշվի է առնում իշխսնությունների և ժողովրդի առկա որակը:
Անցել է 8 տարի: Տեսնենք որքան ժամանակ հետո քաղաքական դաշտը հասու կլինի ընկալել ելքի այդ ուղին:
Արծրուն Պեպանյան