▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական իդիոսինկրազիա

Հոգեբաններն ու հոգեբույժները վաղուց աղտորոշել են յուրահատուկ մի շեղում, անվանելո այն իդիոսինկրազիա: Դրա տարածվաց ու հայտնի արտահայտություններից է աշխարհագրական կամ տարածքային ապակողմնորոշումն է, երբ մարդիկ դժվարանում են ճիշտ ուղղություն գտնել անգամ ծանոթ վայրում: Սակայն մեր երկրում վերջերս տարածվով իդիոսինկրազիան կրում է ոչ այնքան աշխարհագրկան, որքան զուտ քաղաքական բնույթ: Խոսքը նախևառաջ մեր ազգային քաղաքական և քաղաքակրթական ընտրության մասին է: Ակնհայտ է, որ նման ընտրութունն անխուսափելի է և դրա հետաձգումը միայն քաղաքական տհասության ու վախկոտութան հատկանիշներ են: Սույն երկընտրանքը մեզանում ընդունել է կամ ճակատագրապաշտ կամ էլ պատեհապաշտ բնույթ և քննարկվում է բացարձակապես միամիտ աշխարհագրական ոճով` կամ Արևմուտք կամ Հյուսիս: Մինչդեռ ընտրությունն այս նախևառաջ քաղաքակրթական է: Համենայնդեպս, հենց այդպես էին դիտում նույն այս ընտությունը, ոը պաբեևեբա խոյանում էր մեր ազգի առաջ, մեր մեծագույն քաղաքական ումշակութային գործիչները` Տիգրան Մեծը և Մեսրոպ Մաշտոցը, Փառանձեմ թագուհին ու Հեթում արքան, Մխիթար Գոշն ու Մխիթար Սեբաստացին: Նրանց բոլորի ընտրությունն ու պատգամը մեզ պարզ է արևի լույսի պես` լինել առաջադեմ ու քաղաքակիրթ աշխարհի հետ, մարդկային արժանապատվության ու ազատության կողմը, ընդդեմ ստրկության, խավարամտության, բռնապետության ու ետամնացության: Երբ Տիգրան արքան «հունասեր» էր դաստիարակում իր թագաժառանգ Արտավազդին, երբ Փառանձեմ թագուհին հռոմեական դաստիարակություն էր տալիս իր Պապ րդուն, երբ Մխիթար Սեբաստացին Վենետիկում էր փրկում հայ մշակույթի գանձերը, նրանք ոչ թե Կոնչիտայի կամ Մոնտե-Կարլոյի Եվրոպան էին ընտրում իրենց ազգի համար, այլ Սոկրատի, Հոմերոսի, Լեոնարդոյի, Նյութոնի, Մոցարտի քաղաքակրթույունը: Գիտության ու օրենքի, գեղեցկության ու մադու իրավունքների, արվեստի ուարժանապատվության քաղաքակրթությունը: Այսօր դա բոլորքվին էլ չի սահմանափակվում Եվրոպական մայրցամաքով, այն անցել է սահմաններն ու գրավել է Ճապոնիան ու Ավսրալիան, հ,Հաավային Կորեան ու Ամերիկան: Այդ ամբողջ աշխարհը իրեն Եվրոպական քաղաքակրթություն է համարում, առանց ամաչելու ու վարանելու, այլ պաշտպանելով իր պատմական կրթությունը թուրքերից, ինչպես Վիեննայի պատերի տակ 14-րդ դարում, Հիտլերից,կամ այսօր Պուտինից: Որովհետև այլընտրանքը` ֆաշիզմն է, մարդու արհամարհանքը, անազատությունը, անօրինականությունը, անպատժելիությունը` այն ամենը, ինչը քանդում ու կեղեքում է մեր երկիրը տասնամյակներ շարունակ և ինչից ատամներով բռնվել են այսօր տեղացի զավթիչներն ու նրանց հովանավորող օտար տերերը: Եվրոպան` քաղաքակթությունն է, առաջադիմությունը, ազատությունն ու օրենքը: Հյուսիսն ու Արևելքը` բռնապետություն է, ստրկություն ու անկախության կորուստը: Դա է մեր քաջ նախնիների պատգամը: Չլսել ու չտեսնել դա` տգիտություն է կամ անպատասխանատվություն:

 

Տիգրան Խզմալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին