Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Կատակ չեմ անում:
Սիրելի բարեկամներ, հետազոտական նպատակով նյութեր եմ հավաքում ընտրովի /ՀՀ ԱԺ պատգամավորներ, քաղաքապետ.../ և վարչական ու քաղաքական /նախարար, մարզպետ, քաղաքապետ.../ պաշտոն զբաղեցնող անձանց մականունների, և, եթե հնարավոր է՝ դրանց ստուգաբանության կամ ծագումնաբանության մասին: Ներկա պահին հիշում եմ որոշ մասը: Ուղիղ քսան տարի այն ժամանկվա ԱԺ կազմում քաչալներ, խուճուճներ, ծաղիկներ, ճոյտեր, լեդիներ կային /քաչալ Նապո, ծաղիկ Ռուբո, լեդի Հակոբ, ճոյտ.../ և այլն կային, հետո դրանց փոխարինեցին ավելի կոշտ անուններ՝ նեմեցներ /նեմեց ռուբո/ ...այսօրվա կազմը, հատկապես ՀՀԿ-ն ուղղակի փունջ է՝ լֆիկ, շմայս, յուվեցի, բուռնաշ, թոխմախցի... Հետազոտությանս նպատակն է՝ հասկանալ, քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար մարդ նախ պետք է մականունի արժանանա, թե՞ այն ձեռք է բերում քաղաքական գործունեության ընթացքում: Որքանո՞վ է մարդ արժանի իր մականունին և որքանով է մականունը աշխատում մարդու համար: Խնդրում եմ, եթե կարելի է, լրացրեք նյութի պակասը: Սկզբունքը հետևյալն է.
Լֆիկ Սամո - Սամվել Ալեքսանյան, ՀՀԿ կուսակցություն, 2008-2012, 2012... ԱԺ: Լֆիկ մականունն ստացել է իր մասնավոր տնտեսվարման ակունքներին լիֆչիկի առևտրով զբաղվելու համար: Նրա հասցեին գործածվում են նաև հետևյալ մականունները... /եթե այդպիսիք կան/
Մուկ - Հովիկ Աբրահամյան, ներկա պահին՝ ՀՀ վարչապետ, 2012թ. գումարման ԱԺ նախագահ, ՀՀԿ կուսակցություն: Մուկ մականունն ստացել է, ըստ չստուգված ինքնախոստովանության, մանկական տարիներին ծնողների պահած քաղցրեղենը մկան նման գողանալու համար: Նրա հասցեին գործածվում են նաև հետևյալ մականունները ..../եթե այդպիսիք կան/:
Նեմեց Ռուբո - Ռուբեն Հայրապետյան, ներկա պահին՝ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, օլիգարխի համարում ունեցող ռեստորանային և ժամնցի վայրերի ձեռնարկատեր, ՀՀԿ, 2012թ. գումարման ԱԺ պատգամավոր, ՀՀԿ: Ընտրվելուց անմիջապես հետո հրաժարվել է պատգամավորական մանդատից իրեն պատկանող ՛՛Հարսնաքար՛՛ ռեստորանային համալիրում տեղի ունեցած հրեշավոր մարդասպանությունից հետո բարձրացած հանրային ընդվզման ճնշման ներքո: ՛՛Նեմեց՛՛ մականունի բացատրությունը...
Ֆլեշի Բարսեղ - Բարսեղ Բեգլարյան, քաղաքական կամ վարչական պաշտոն չունի, ՛՛Ֆլեշ՛՛ մականունն ստացել է, հավանաբար, ՛՛Ֆլեշ՛՛ անունը կրող դիզվառելիքի և բենզին վաճառքով զբաղվող ձեռնարկության տերը լինելու համար: Իր հերթին ձեռնարկությունը ՛՛Ֆլեշ՛՛ անունն ստացել է թղթախաղի անունից, որի մոլի սիրահար է Բարսեղ Բեգլարյանը: Չի բացառվում,որ Ֆլեշը նախապես է եղել Բեգլարյանի մականունը:
Լիսկա - Սուրիկ Խաչատրյան, ներկա պահին՝ Սյունիքի մարզի մարզպետ: ՀՀԿ: Լիսկա անունն ստացել է, ըստ շրջանառվող լուրերի, բենիզինի մանրածախ առևտրով զբաղվելու տարիներին, բենզինը մեքենայի բաքը լցնելու խողովակը բռնած՝ ՛՛լից գա՛՛ /լցրու, թող գա/ կրկնությւոնների համար:
Խնդրում եմ, ով ինչ գիտի, թող լրացնի մեկնաբանություններում: Ոչինչ, եթե նույն մարդու մասին տարբեր տեղեկություններ լինեն: