Այս օրերին հիմնական միտքը հետեւյալն է՝ լավ մեկը չկա՞ սրան խփի, պրծնենք սրանից, լավ մեկը չկա՞ ստանձնի ազգը ազատելու պարտքը, անի քայլ, որից բոլորս խերվելու ենք, մեկը չկա՞ վերջ տա այս գահավիժմանը՝ սատկացնելով Նիկոլ Փաշինյանին: Այս մասին իր հերթական «լայվի» ժամանակ նշեց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, ով իր այսօրվա «լայվը» վերնագրել է. «Քաղաքականության մահը. ցավը իմաստավորելու համար պետք է երազանք»:
«Ես հետաքրքիր բան եմ նկատել, որ մարդիկ խոսելով քաղաքականության մասին, մարդիկ խոսում են ապաքաղաքական լուծումների մասին: Հայաստանը բացարձակ ապաքաղաքական երկիր է: Ես մեկ անգամ գրել եմ, որ Վազգեն Մանուկյանը Նիկոլ Փաշինյանի եւ իմքայլականների վերջին հույսն է, որովհետեւ այն, ինչի համար Հայաստանի ժողովուրդը դժգոհում է Վազգեն Մանուկյանից, դա այն է, որի համար ես կարծում եմ եւ վստահորեն պնդում եմ, որ Վազգեն Մանուկյանը Նիկոլ Փաշինյանի փրկօղակն է, որովհետեւ Մանուկյանը քաղաքական մարդ է: Դրա համար իր քայլերից դժգոհ եք, որովհետեւ Վազգեն Մանուկյանը փորձում է կատաղած շան դեմ, որը Նիկոլ Փաշինյանն է, իսկ Փաշինյանը կատաղած շուն է, որին պետք է սատկացնել քարերով, պայքարել քաղաքական մեթոդներով: Վազգեն Մանուկյանն իր ամբողջ կենսագրությամբ պետական ու քաղաքական մարդ է, նրա ուղեղում չկա ապաքաղաքական պայքարի միջոց: Ես հույս ունեմ, որ մեր բոլորի քաղաքական պայքարը կստացվի, բայց եթե բոլորը տեսնենք, որ քաղաքական պայքարը անհնար է ապաքաղաքական միջավայրում, ապա սկսվելու է իրական պայքարը: Հայաստանում անհնար է պայքարել քաղաքական միջոցներով մի միջավայրում, որտեղ չկա քաղաքականություն: ՀՀ-ում չկա, մահացել է, սպանել են քաղաքականությունը: Քաղաքական երկրներում եթե լիներ այն ամենի 5 տոկոսը, որը եղավ Հայաստանում, քաղաքակիրթ ձեւով կփոխվեր իշխանությունը, իշխանությունը կգնար: Եթե քաղաքակիրթ երկրներում մարդիկ իմանային այն ամենի 10 տոկոսը, որը մենք իմացել ենք, ուղղակի կձերբակալեին դավաճաններին, կաշառակերներին եւ այլն: Բայց դա տեղի չունեցավ, որովհետեւ ՀՀ-ում չկա քաղաքականություն:
Նիկոլ Փաշինյանը երբեք չի եղել քաղաքական գործիչ, նա սովորական վատ, գիժ մեղքերով լի շանտաժիստ է: Նա ապաքաղաքական, ապասահմանադրական ձեւով եկավ իշխանության: Նա ասաց՝ կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա: Իսկ հիմա նա շարունակում է նույն ոճով, ու ասում է՝ կամ ես կմնակ վարչապետ, կամ Հայաստան չի լինի: Դրա համար նա հանձնում է Հայաստանը: Ինքը մնում է, Հայաստանը զրոյանում է: Եվ քաղաքական պայքար դրա դեմ չկա: Դրա համար է, որ կուսակցական, իրականում ազգային փրկության ճակատի գործունեությունն անարդյունավետ, որովհետեւ գալիս են եւ առաջարկում են քաղաքակիրթ մեթոդներ կատաղած շներին, որոնք հասկանում են միայն ծեծ ու ջարդ:
Ես անկեղծորեն առողջություն եմ մաղթում Արարատ Միրզոյանին, նա շուտ պետք է ապաքինվի ու լավանա, որ մի հատ էլ ծեծ ուտի: Հետո նորից առողջանա ու մի հատ էլ ծեծ ուտի, ու այնքան է Արարատ Միրզոյանը ծեծ ուտելու, մինչեւ հայտնվի բանտում, որտեղ այլեւս ծեծ չի ուտի, որովհետեւ մտնելու է օրենքի դաշտ: Իսկ հիմա քանի որ կա ջունգլիների օրենքը, միակ ռեալ գիշերը, որը եղավ, այն էր, որ ժողովուրդը ծեծեց Արարատ Միրզոյանին: Ի դեպ, որ ասում են՝ վայ-վայ Արարատ Միրզոյանին ծեծեցին: Արարատ Միրզոյանը 5 հազար մարդ է սպանել, բա չծեծեի՞ն: Ասում են՝ վայ-վա, Արարատ Միրզոյանին իր երեխայի աչքի առաջ ծեծեցին: Երեւի այն երեխաները, որ մնացել են որբ, անտուն, անտեր, նրանք երեխեք չեն, Արարատ Միրզոյանի երեխան երեխա է, նրանց ոզնի է:
ՀՀ-ին սպառնում է անարխիա, եւ պետք է վերակենդանացնել, նոր կյանք տալ քաղաքականությանը, բայց այն դեպքում, երբ քաղաքական սպանողներին քաղաքականապես սպանենք: Հետեւաբար, մենք այսօր խոսելու ենք քաղաքականության մասին»,-ասաց Միքայել Մինասյանը:
Նրա խոսքով, քաղաքականությունը մի պրոցես է, որի արդյունքում մենք ընտրում ենք գաղափարներն ու մարդկանց, որի արդյունքում պետք է ապրենք ավելի լավ. «ՆԻկոլ Փաշինյանը լավ կառավարիչ չէ, նա վատ կառավարիչ էլ չէ, Նիկոլ Փաշինյանը ստեղծել է աղետ: Քանի որ դա արել է հրապարակային, անթաքույց եւ շարունակում է դա անել, նա թշնամի կառավարիչ է: Իսկ որտեղ կա թշնամությունը, բացակայում է քաղաքականությունը: Թշնամու դեմ չես կարող պայքարել քաղաքակիրթ ձեւերով: Թշնամու հետ պետք է վարվես այնպես, ինչպես վարվում են թշնամիների հետ: Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում իրականացրեց մեր թշնամիների ծրագրերը: Հայաստաի ժողովուրդն ունի երկու օֆիցիալ թշնամի՝ Ադրբեջանը եւ Թուրքիան: Ընդ որում, երկուսին էլ մենք չենք ընտրել, իրենք են մեզ ընտրել որպես թշնամի: Նիկոլ Փաշինյանն իրականացնում է նրանց ծրագրերը: Ես օրինակ, չգիտեմ՝ պետության դավաճանությունը քաղաքական գործընթաց է, թե ոչ: Հայրենիքի միտումնավոր հանձնելը քաղաքական գործընթաց է, թե ոչ: 5 հազար տղաներին մատաղ անելը քաղաքական պրոցես է, թե ոչ: 21-րդ դարում 115 գերի ունենալըքաղաքական գործընթաց է, թե ոչ: Անթաքույց թալանը քաղաքական գործընթաց է, թե ոչ: Բանակին առանց զենքի թողնելը քաղաքական գործընթաց է, թե ոչ: Էս գիժ ոհմակի դեմ ելույթներով պայքարելը քաղաքական գործընթաց է, թե ոչ: Ինձ համար սա քաղաքական գործընթաց չի եւ բոլոր կողմերի համար զուրկ է տարրական լոգիկայից:
Տեսանյութը կարող եք դիտել այս հղումով։