▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքականության մեջ ի՞նչ չի գտել Արմեն Աշոտյանը

Armtimes.com-ը գրում է.

Անցած շաբաթ Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը երգչուհի Անչոկի կատարմամբ նոր տեսահոլովակ թողարկեց՝ «Սիրում եմ»:

Արդեն չորսուկես ամիս է, Աշոտյանը պետական պաշտոն չի զբաղեցնում, Ազգային ժողովում կամ կառավարությունում ելույթներ չի ունենում, քիչ է հարցազրույցներ տալիս, եւ տպավորություն է, թե նա առժամանակ թայմ աութ է վերցրել հրապարակային գործունեություն վարելուց եւ զբաղված է կուսակցաշինությամբ, ինչպես ինքն է ներկայացնում: Բայց նա պարբերաբար հայտնվում է հանրության ուշադրության կենտրոնում: Եթե հանկարծ առիթ էլ չլինի, իր բնավորության համաձայն՝ ինքը կստեղծի այն, որ իրեն չմոռանան՝ Ֆեյսբուքում գրառումներ կանի, ինչ-որ քննարկում կծավալի, տեսահոլովակ կթողարկի եւ այդպես շարունակ: Վերջերս էլ Բելգիայում վիրահատության ենթարկվելուց հետո հարձակման էր ենթարկվել ու այդպիսով նորից հայտնվել ուշադրության կենտրոնում: Իհարկե, այս դեպքում նախաձեռնողն ինքը չէր: Ահա այս հարցերի շուրջ էլ փորձեցինք զրուցել նրա հետ:

- Պարոն Աշոտյան, անցած շաբաթ տեղի ունեցավ ձեր «Սիրում եմ» երգի եւ տեսահոլովակի պրեմիերան, որն առաջինը չէր այդշարքում: Հնարավո՞ր է, այդպիսով քաղաքականությունըթողնեք եւ շոու բիզնեսում սկսեք բախտ որոնել: Հատկապես որարդեն 4-5 ամիս է, պետական պաշտոն չեք զբաղեցնում:

- Ես երկար տարիներ է, ինչ ստեղծագործական աշխատանքը զուգակցում եմ քաղաքականության հետ: Դրանք լրացնում են միմյանց՝ այն, ինչը չես կարողանում արտահայտել քաղաքականության մեջ, քանի որ լիրիկան ու ռոմանտիկան երբեմն հակացուցված են այնտեղ, կարողանում ես արտահայտել ստեղծագործական կյանքում: Բայց խոսքը շոու բիզնեսի մասին չէ, քանի որ ինձ համար սա ոչ շոու է, ոչ էլ առավելեւս՝ բիզնես: Ես ստեղծագործում եմ բացառապես իմ մտերիմներին, լսարանին ուրախացնելու եւ հաճելի պահեր պարգեւելու համար, ինչն էլ պարբերաբար ստացվում է: Անհամեստ չհնչի, բայց այս վերջին երգի վերաբերյալ արձագանքների ճնշող մեծամասնությունը շատ դրական է:

- Քաղաքականության մեջ սե՞րն է պակասում, որ այն այստեղեք լրացնում. ձեր վերջին երգը կոչվում է «Սիրում եմ»:

- Քաղաքականության մեջ ռացիոնալիզմն է եւ պայքարը, իսկ ստեղծագործական կյանքը թույլ է տալիս արտահայտել նաեւ այն էմոցիաները, որոնք քաղաքական դաշտում գրեթե միշտ կամ արգելված են, կամ պահանջված չեն: Պատկերացնո՞ւմ եք, ընդդիմությունից կամ իշխանությունից որեւէ քաղաքական գործչի, որը Ազգային ժողովի ամբիոնից ռոմանտիկ ելույթներով կարողանա իր քաղաքական տեսակետները պահել:

- Իսկ դուք ձեր երգերից գումար աշխատե՞լ եք:

- Երբեք որեւէ երգ չեմ վաճառել, երգի հեղինակ լինելու համար հոնորար չեմ ստացել ոչ երաժշտությունից, ոչ էլ խոսքերից, բայց այդ երգերը հեռարձակվում են հեռուստաընկերությունների ու ռադիոընկերությունների կողմից: Եվ հեղինակային իրավունքի համապատասխան ինստիտուտը որոշակի գումար է հավաքագրում դրանցից ու փոխանցում հեղինակներին: Անցած շաբաթ ինձ զանգահարեցին այդ կազմակերպությունից եւ ասացին, որ այս տարիների ընթացքում իմ մի շարք երգերի կատարման արդյունքում որոշակի գումար է կուտակվել, ինչը ես կարող եմ ստանալ:

- Որքա՞ն գումար է, տուն կպահվի՞ այդ հոնորարով:

- Իրականում դա շատ մեծ գումար չէ, ես պատասխանեցի, որ այս մի երգն էլ թող հեռարձակվի, հոնորարը մի քիչ էլ մեծանա, հետո նոր կվերցնեմ: Իսկ ինչ վերաբերում է բիզնեսին, ապա ես դրա մասնագետը չեմ, դրա ֆինանսական կողմը ինձ հասանելի չէ, բայց տաղանդավոր, հաջողակ երաժիշտներն ու բանաստեղծները, կարծում եմ, կարողանում են արժանապատիվ կյանքի համար գումար վաստակել:

- Իսկ ե՞րբ եք վերադառնալու պետական պաշտոնի, որքա՞ն էտեւելու ձեր այս դադարը:

- Այսօր ես իմ գործունեությունը կենտրոնացրել եմ բացառապես քաղաքական դաշտում, կուսակցական գործունեության վրա, որը նույնպես տալիս է ստեղծագործելու հնարավորություն նոր նախագծերի ու նոր առաջարկությունների համար: Իսկ դրանք աշխուժացնում են քաղաքական կամ կուսակցական կյանքը:

- Այնուամենայնիվ, ե՞րբ եք պատրաստվում վերադառնալպետական պաշտոնի:

- Պետական պաշտոնի լինելը երբեք ինքնանպատակ չի եղել, ես ինձ համարում եմ քաղաքական գործիչ, կուսակցական գործիչ: Հետեւաբար, թե կուսակցական որոշումները քաղաքական դաշտում ինչպիսի ճակատագիր կուրվագծեն ապագայում ինձ համար, ինձ էլ է հետաքրքիր, եւ ես դրա մասնակիցը կլինեմ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին