▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քաղաքապետարանի անիմաստ ծախսերից է հերթական 60 միլիոն դրամի մսխումը». Սոնա Աղեկյան

Հասարակական գործիչ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի քաղաքապետարանի անիմաստ ծախսերից է հերթական անհեթեթ` 60 միլիոն ՀՀ դրամի մսխումը, որը մեկ միլիոն 600 հազար նրբերանգներով ապահովելու է 3 գույն` պաշտոնական այցերի պատվիրակություններին զմայելու նպատակով, իսկ փոխարենը ունենք հանրակացարանային փլվող ու 21-րդ դարին ոչ հարիր պայմաններում բնակվող երևանցիներ։
Ի վերջո, տիկնայք և պարոնայք քպկ-ականներ, ՀԵՐԻՔ Է շոուներով խաբեք ազգիս, քաղաքացիների խնդիրների իրական լուծմանն ուղղեք այս մսխվող գումարները։
Երբ Հայկական երկրորդ Պետությունը կորսված է, երբ սեփական երկրում արցախցին չունի կեցության իրավունք, չունի կացարան, երբ երևանցին ապրում է հանրակացարանային ստորացուցիչ պայմաններում, դուք համայնքային գումարները վատնում եք ներգաղթյալ էմիգրանտների ժամանցային զվարճանքները ապահովելուն, նշանակում է դուք մեր երկրում անելիք չունեք... Մաքրեք մեզ ձեր նման աղտից»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին