Երեկ՝ քաղաքապետի հրահանգով վարչության պետերը հրաժարականներ են ներկայացրել.
Ըստ հավաստի աղբյուրների` քաղաքապետի հրահանգով հրաժարականներ են ներկայացրել քաղաքապետարանի գրեթե բոլոր վարչությունների պետերը:
Պատճառը վերջին օրերին քաղաքապետարանի սխալ որոշումներն ու ոչ ադեկվատ գործողություններն են եղել թե' ցուցարարների, թե' գծատերերի հանդեպ, որն էլ իր հերթին համաքաղաքային ընդվզումներ և անհամաձայնության ակցիաներ առաջացրեցին, որը կաթվածահար էր արել Երևանի բնականոն կյանքը:
Դիմումներն արդեն ներկայացվել են և այժմ սպասում են Տարոն Մարգարյանի մակագրմանը, բայց շարունակում են աշխատանքի գալ:
Եթե տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանն ապա մեծ է հավանականությունը, որը Տարոն Մարգարյանը նույնպես իր աշխատակազմ/թիմ-ի հետ կհրաժրվի քաղաքագլխի պաշտոնից:
Հ.Գ. Երկիրը թևակոխել է քաղաքացիական հասարակության ձևավորման մի նոր փուլ, որը կարող է լինել կործանարար որոշ պաշտոնեաների համար:
Հրաչ Բասմաջյանի գրառումը
Ֆեյսբուք
Asekoe.am -ը փորձեց լուրի հավաստիությունը ճշտել քաղաքապետարանից` զանագելով մի քանի հեռախոսահամարներով, սակայն մեր որևէ հեռախոսազանգի չպատասխանեցին: