Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը թիկնապահներով չի շրջել, թիկնապահ չի ունեցել. այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Լեւոն Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք քայլե՞լ է Երեւանի փողոցներով, շփվե՞լ է քաղաքացիների հետ, ի՞նչ տրամադրվածություն ունեն Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման հարցի վերաբերյալ։
«Երբեք թիկնապահներ չեմ ունեցել, դրա խնդիրը չեմ ունեցել, մենակ եմ քայլել, կամ՝ իմ բալիկների, կնոջս հետ, եղել ենք սրճարաններում: Երբեք խնդիր չեմ ունեցել, հիմա՝ առավել ևս»:
Լևոն Քոչարյանը նաև նշեց, որ փողոցում երբեմն մոտենում են մարդիկ ու ասում, որ ինչ-որ ժամանակ հավատացել են իրենց մասին կեղծիքներին, սակայն հիմա չեն հավատում. «Այդ ամեն ինչը հույս է տալիս, մենք շարունակելու ենք նույն գիծն ու միանշանակ ունենալու ենք հաջողություն»: