▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քեզ ու կնոջդ ներարկեք վակցինան․ Սոնա Շահգելդյան

«Ամենակարիքավորը դու ես ու քո կինը,  իրար ներարկեք վակցինան»,-գրել է երգչուհի Սոնա Շահգելդյանը ֆեյսբուքյան իր էջում՝ ներկայացնելով համացանցում տարածված այն տեղեկությունն, ըստ որի միլիարդատեր Բիլ Գեյթսը կոչ է արել, որպեսզի կորոնավիրուսի դեմ ստեղծված պատվաստանյութերը մատակարարվեն այն երկրներ, որոնք ունեն ամենաշատ դրա կարիքը, և ոչ թե այն երկրներ, որոնք ամենաշատ գումարն են վճարել դրա դիմաց։

Հրապարակման մեջ նաև նշվում է․

««Եթե մենք շարժվենք շուկայական տրամաբանությամբ` սա կնշանակի՝ երկարաձգել պանդեմիան», - նշել է Գեյթսը։

Այս առումով կարևոր է միլիարդավոր դոլարներ ուղղել, որպեսզի դեղի և վակցինայի կարիքը ունեցող պետությունները առաջինը ստանան դա։ Հակառակ դեպքում՝ վիրուսը կշարունակվի տարածվել այդ երկրներում, և վիրուսի դեմ հաղթանակ տանել հնարավոր չի լինի, - նշել է Գեյթսը»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին