▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիթ ջարդող ոստիկանն արտագաղթել է

imgararatnews.am-ը գրում է, որ կայքի  տեղեկություններով՝ ոստիկանության մայոր Արթուր Տեր-Պողոսյանը, ով հայտնի էր «Բիզոն» մականունով և մշտապես դրսևորել է իր ատելությունն ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ, արտագաղթել է ԱՄՆ:

«Բիզոնի» սրընթաց կարիերան ավարտվեց Ժառանգություն կուսակցության անդամ  Արմեն Մարտիրոսյանի դեմքին ոտքով հարվածելուց ու քիթը կոտրելուց հետո: Նրան ոստիկանության կադրերի ռեզերվ ուղարկեցին:

«Բիզոնը» ակտիվիստների հետ բախումներում հաճախ էր սիրում օգտագործել «էս մեր երկիրնա արա» արտահայտությունը: Երևի վերջապես հասկացավ, որ սա իր երկիրը չէ, ու գնաց:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին