▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քնելիս բջջային հեռախոսն անկողնում չպահելու երեք պատճառ

 

Ծնողների հարցին, թե «ինչու է այդպես արել», պատասխանել էր «որ ջղայն ձաձա լինեմ ու բոլորը ինձանից վախենան»։
Խոշոր առումով հիմա մարդկության գրեթե բոլոր մասնիկներն են կենսադրսևորվում վախենալ-վախեցնելով։
Մարդիկ վախենում են իրարից տեսակ առ տեսակ, քանակ առ քանակ, որակ առ որակ, շերտ առ շերտ, հատիկ առ հատիկ, ...։
Եւ վախերի ճահիճի հատակում ծլելու իր հնարավորությունն է տենչում Իսկապես Մարդը։
Իսկ գնալով ավելի արհեստական դարձող մարդիկ վախենում են սիրելով, սիրում վախենալով, վախ են հուսում և հույսերի համար վախենում, հավատում են վախերին և վախերից՝ հավատում,... ։

Վերջերս իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ բջջային հեռախոս օգտագործող մարդկանց 44 տոկոսն այն քնելիս անկողնում է պահում՝ զարթուցիչի ձայնը լսելու, կարեւոր զանգեր եւ հաղորդագրություններ բաց չթողնելու համար: Սակայն բարի մտադրություններն առողջության համար կարող են չարիք դառնալ

Կարող եք բարձը հրդեհել

Վերջերս ԱՄՆ Տեխաս նահանգի դեռահաս բնակչուհիներից մեկը գիշերը ծխի հոտից էր արթնացել եւ պարզել, որ բարձի տակ թողնված Samsung Galaxy S4 հեռախոսն արդեն կիսով չափ հալչել է եւ սավանն ու ներքնակը այրել: Ճիշտ է՝ դեպքի մեղավորը սարքի հետ անհամատեղելի մարտկոցն էր, որի վտանգավորության մասին հեռախոսի օգտագործման ձեռնարկը հատուկ զգուշացում է հղում, բայց նույն ձեռնարկի մեջ նաեւ մեկ այլ տեղեկություն կարելի է գտնել՝ սարքը անկողնային հաստ պարագաներով ծածկել չի կարելի:

Կարող եք ինքներդ ձեզ քնից զրկել

Բջջային հեռախոսները (ինչպես նաեւ պլանշետները, հեռուստացույցն ու LED էկրանով համալրված այլ սարքերը) կապույտ լույս են արձակում, ինչը կարող է քնի հորմոնի՝ մելատոնինի արտադրության ծավալների նվազեցման եւ ցիրկադային ռիթմերի խանգարման հանգեցնել: Երեւույթի պատճառն այն է, որ հիշյալ սարքավորումներից արձակվող լույսի ալիքները ցերեկային լույսի երկարությունն ունեն եւ կարող են մարդու օրգանիզմին շփոթմունքի մեջ գցել: Ընդհանրապես, նորմալ քուն վայելելու համար հարկավոր է անկողին մտնելուց երկու ժամ առաջ բոլոր էլեկտրական սարքավորումներն անջատել, իսկ բջջայինն ու անձնական համակարգիչը ննջասենյակից հեռու պահել:

Առավել լուրջ առողջական խնդիրների մասին

Հակառակ շրջանառվող համոզմունքների, դեռեւս գիտականորեն ապացուցված չէ, որ բջջային հեռախոսը կարող է այս կամ այն հիվանդության, ընդհուպ մինչեւ քաղցկեղի առաջացում հրահրել: Ավելին, որոշ փորձագետներ պնդում են, թե բջջային հեռախոսն այնքան փոքր չափաբաժնով էլեկտրամագնիսական ռադիացիա է արձակում, որ հնարավոր չէ անգամ ռենտգեն հետազոտության եւ միկրոալիքային վառարանի հետ համեմատել:

 Այդուհանդերձ, առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2011թ. հատուկ նախազգուշացմամբ է հանդես եկել, որտեղ ասվում է, թե հիշյալ սարքի օգտագործումը կարող է քաղցկեղածին ազդեցության ունենալ մարդկանց եւ հատկապես երեխաների շրջանում, քանի որ վերջիններս առավել բարակ գանգ ու գլխամաշկ ունեն՝ արձակվող ռադիացիային հակազդելու համար:

Վրեժ Հովսեփյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին