▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քննարկվելու է Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամ դառնալու հարցը, սակայն Խաչատուրովը կանխելու համար ջանք գործադրելու տրամադրություն չունի

«Օրերս ՀԱՊԿ-ում քննարկվել է մասնակիցների կազմն ընդլայնելու հարցը: Մասնավորապես, դիտորդի կարգավիճակի մասին փաստաթղթերի փաթեթն է ներկայացվել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սա նշանակում է, որ առաջիկայում լրջորեն քննարկվելու է Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամ դառնալու հարցը, ինչը բավական վտանգավոր է Արցախի հարցի լուծման առումով:

 

 

 

 

 

 

 

 

 

Մեր տեղեկություններով, այս հարցում կարող էր որոշակի դեր կատարել և գործընթացը կասեցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, սակայն Հայաստանում նրա դեմ հարուցված քրեական գործը մի կողմից թուլացրել է նրա դիրքերը ՀԱՊԿ-ում, մյուս կողմից նա արդեն ճամպրուկային է տրամադրված և առանձնապես ջանքեր գործադրելու տրամադրություն էլ չունի»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին