▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Փաշինյանը շրջել է տնետուն՝ ստուգելով «100 փաստեր»-ը․ Ինչպե՞ս նրան դիմավորեցին մասիվցիները

Թեհրանից 82 քաղաքացի է ժամանել ՀՀ․ նրանք բոլորն էլ կգտնվեն տնային հսկողության տակ․ Արսեն Թորոսյան

Հակառակորդը կրակոցներ է արձակել Կոթի գյուղի ուղղությամբ

Վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման. . .

Ամբողջովին մերկ Անիտա Հարությունյանն ու Վահե Զիրոյանը անկողնային ու համբույրի տեսարաններում

Դասական կապրիզի արդյունքում այսօր մի ողջ համակարգ է փլուզվում. Սոֆյա Հովսեփյան

Հյուրանոցում կրակոցներ արձակած անձը վնասազերծվել է. նա հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով

Փաշինյանն ընդունել է Զասին

Բացահայտվել է պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների հափշտակման դեպք. ԱԱԾ

ՀՀ վարչապետի դուստրը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին

Բավական հետաքրքիր լուր կլինի մեզ համար. Նիկոլ Փաշինյան

Նոր դիվանագիտական հասցեներ Երևանում

«Լիդիանը» հայտարարում է նոր բարենպաստ դատական ակտի մասին՝ կոչ անելով կառավարությանը. . .

ԼՂ ժողովրդի ինքնորոշման խաղաղ կոչին Ադրբեջանն արձագանքեց զանգվածային բռնություններով. Փաշինյան

Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Պատմամշակութային նշանակության շենքը վաճառվել է օֆշորային ընկերության․ ապօրինությունը բացահայտվել է

Մեր մշտական գործառույթներից է ահաբեկչության դեմ պայքարը. ԱԱԾ ԺՊ

Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու երկրորդ դեպքն է գրանցվել

Նուբար Աֆեյանի ընկերությունը կորոնավիրուսի պատվաստանյութ է ստեղծել, որն ուղարկվել է փորձարկման

Ասում եք՝ 13 զոհ․ բոլորը զոհեր չեն․ մի քանիսը մահեր են․ հետևությունները բազմաթիվ են․ Գաբրիել Բալայան

Խիստ կասկածների տեղիք է տալիս. ՊՆ փոխնախարարը՝ Գորգիսյանին

Սարքված է. ԱԱԾ -ն՝ ՀՀ-ում ենթադրյալ ադրբեջանցու տեսանյութի մասին

Ինչպիսի եղանակ է սպասվում մարտ ամսին. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Պաշտոնանկությունները հետեւություններից ընդամենը մեկն էր, շատ ավելի լուրջ աշխատանք է տարվում.. . .

VivaroBet-ը՝ Հայաստանի լավագույն բուքմեյքերական ընկերություն. ԲՎ

ԱԽ քարտուղարը՝ Վրաստանի հետ սահմանը փակելու մասին

Բալային համակարգի մասին այս ելույթն ԱԺ-ում ընդունվեց ծափահարություններով

Արթուր Վանեցյանի նորածին դստերն անվանակոչել են Մարիա

Թու, թու, թու․․․Եթե պահեք այս պաստառում նկարագրված կանոնները՝ կորոնավիրուս ՀՀ-ում չի էլ գրանցվի

Արթուր Վանեցյանի կինն աղջիկ է ունեցել

Հարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին. Նիկոլ Փաշինյան

Անելանելի դրություն․ թափառող շների հարցն օր օրի անլուծելի է դառնում

Գեւորգ Պետրոսյանը կնստի՞

Որքա՞ն գումար է փոխանցել Սամվել Ալեքսանյանը հանրաքվեի համար նախատեսված դրամահավաքին

Վլադիմիր Կարապետյանը՝ ռեստորանների ու իր նորաբաց կայքերի մասին

Հպարտ անձնագրի ներսի էջերից մեկը, ուր յուրանքանչյուր ոք կարող է լրացնել իր տվյալները․. . .

Հայրենադարձի նամակը վարչապետին. հանձնարարականները կատարման փուլում են

Երևանում 27-ամյա երիտասարդը Hyundai-ով ոստիկանական ավտոմեքենաների ջարդ կատարելուց հետո դիմել է փախուստի

Մեղրիի Մաքսային ծառայությունը երկու շաբաթով սահմանափակել է Իրանի հետ աշխատանքը․ ՊԵԿ

«Աստղիկ» ԲԿ-ում վերջին օրերին Իրանի քաղաքացի չի հոսպիտալացվել եւ չի մահացել

Լաբորատոր քննությունները որեւէ մեկի մոտ կորոնավիրուս չեն հայտնաբերել

Իսկական պատուհաս է դարձել տանից աշխատանքի, աշխատանքից տուն հասնելը. Ինչու՞ են ուղևորները դժգոհ. . .

Սյունիքի մարզի երկու դպրոցներում փակցրել են Նիկոլ Փաշինյանի նկարը

ՍԴ դատավորները ցուցաբերեցին բարձր հարգանքի արժանի կամք. Արսեն Բաբայան

Կորոնավիրուս․ իրականացվել է 95 հետազոտություն՝ բացասական արդյունքով․ նախարարություն

Քիչ առաջ հանդիպեցի «Այո»-ի նկարի հեղինակներից Ստեփան Նարոյանի դստեր եւ կնոջ հետ. Սուրեն Պապիկյան

Մահացել է Սամվել Կարապետյանը

Հեռախոսս անջատեցի ու մեկ ամիս փակվեցի տանը. Էդգար Սարգսյանը՝ կյանքի ծանր փուլի և դեպրեսիայի. . .

Երևանում վարորդներն օգտագործել են «կրակադիլ» տեսակի թմրանյութ ու դուրս են եկել աշխատանքի

Ախ, տոկ տվեց...էդ ինձնից ա, ոչինչ. Նաիրա Զոհրաբյանն ԱԺ ամբիոնի մոտ թեթև էլեկտրահարվեց

«Քննչական կոմիտեի հայտարարությունը նորանոր հարցեր է առաջացնում». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գ. Կուտոյանի ողբերգական մահվան գործով ՀՀ քննչական կոմիտեի կողմից տարածված հայտարարության բովանդակությունից պարզ է դառնում, որ 2019 թվականի դեկտեմբերի վերջերին Գ. Կուտոյանը միայնակ այցելել է նշված բնակարան, որտեղ ալկոհոլ օգտագործելուց հետո օրինական կարգով իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատին:
     Հետագայում, Գ. Կուտոյանի խնդրանքով, վերջինիս կինը կրակված պարկուճները և հայտնաբերված գնդակները հավաքել և դրել է հյուրասենյակի՝ բազմոցի դիմաց գտնվող սեղանին:
     Ստացվում է, որ որ Գ. Կուտոյանի կինն առնվազն տեղյակ է եղել, որ Ամանորից առաջ Գ. Կուտոյանը կրակոցներ է արձակել։
     Ուստի հարց է առաջանում. բացի կնոջից, ովքե՞ր են էլ տեղյակ եղել այդ կրակոցների մասին, ի՞նչ հոգեվիճակում է եղել այդ ժամանակ Գ. Կուտոյանը, ո՞րն է եղել այդ կրակոցներն արձակելու նպատակը, ինչո՞ւ չեն հայտնել այդ կրակոցների մասին, կամ եթե հայտնել են՝ ո՞ւմ են հայտնել, այդ կրակոցները կարո՞ղ էին լսած լինել հարևանները, թե՞ ոչ:

     Այդուհանդերձ, եթե Կուտոյանն ինքն է կրակել, ապա ինչո՞ւ ինքը չէր հավաքել կրակված պարկուճները, որ խնդրել էր կնոջն այդ անելու։
     Կամ ե՞րբ է խնդրել կնոջը: Կինն այդ պահին որտե՞ղ է եղել, ի՞նչ արձագանք է տվել այդ խնդրանքին, ո՞ւմ է հայտնել կինն այդ խնդրանքի կամ փաստի մասին։
     Տարակուսելի է, որ այդ դեպքից շուրջ 20 օր անց Գ. Կուտոյանը կրկին անգամ ցանկացել է գնալ նշված բնակարան, և այդ հանգամանքը կնոջ մոտ հարցեր չի առաջացրել, կամ չի անհանգստացրել և տարօրինակ չի թվացել:
     Առավել տարօրինակ է այն հանգամանքը, որ Գ. Կուտոյանը, ըստ հաղորդագրության, փորձել է գնալ այդ բնակարան՝ երկու-երեք օր հանգստանալու, այն դեպքում, երբ տոնական օրերն առավել լավ առիթ էին ընտանիքի հետ հանգստանալու համար, և որ ամենակարևորն է՝ նա նոր էր վերադարձել Հայաստան և հակառակը՝ պետք է ձգտեր առավելագույնս ընտանիքի հետ լինել։
     Այնուամենայնիվ, քննության ընթացքում պետք է պարզվի, թե տան պատերին առկա կրակոցների հետքերն ի՞նչ վաղեմություն ունեն, նույն ատրճանակից են կրակվել, թե՞ ոչ, ի՞նչ նպատակով էր Գ. Կուտոյանը վերադարձել Հայաստան, նրան կանչե՞լ էին, թե՞ իր կամքով էր վերադարձել և որքա՞ն ժամանակով:

     Անհրաժեշտ է նաև պարզել, թե վերադառնալուց հետո նա ո՞ւմ հետ է շփվել և ի՞նչ նպատակով:
     Բացի այդ, քննությամբ պետք է պարզվի, թե ողբերգական դեպքից առաջ նա ի՞նչ հոգեվիճակում է եղել, արդյո՞ք նա ընկճված է եղել, դեպրեսիայի մեջ, եթե այո, ապա ովքե՞ր են նրան հասցրել այդ վիճակին։
     Իսկ եթե պարզվի, որ ինքնասպանություն չէ, ուրեմն մենք գործ ունենք առավել մեծ սպառնալիքի հետ…»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին