▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում

Անցնող տարում IDBank-ն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շարքում իրականացրեց կարևոր ու, ինչպես շահառուների արձագանքներն են փաստում, չափազանց անհրաժեշտ մի ծրագիր, որն ուղղված էր Արցախից բռնի տեղահանված 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։

Խոսքը «Քո կողքին» ծրագրի մասին է, որի շրջանակում շուրջ 150 արցախցի երեխայի՝ ապրիլից մինչ տարեվերջ յուրաքանչյուր ամիս «Քո կողքին» ծրագրի շրջանակում Բանկը 40 000 դրամի չափով աջակցություն է ցուցաբերել։ Սա բավականին ծանր ժամանակահատված է եղել ընտանիքներից շատերի համար։ Չկար աշխատանք, բայց կար հուսահատություն ու միայնության զգացում։ Ու հենց այդ ժամանակ էլ IDBank-ն իր աշխատակիցների ներկայացրած տվյալների հիման վրա կազմեց շահառուների ցանկ, որում ներառվեց 42 ընտանիք։ Բռնի տեղահանված ավելի քան 30 000 ընտանիքների շարքում այս թիվն, անշուշտ, շատ փոքր է, բայց մեծ ասելիք ու խորհուրդ հաստատ կրում է՝ դու միայնակ չես քո հոգսերի հետ, մենք քո կողքին ենք։

IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը նշում է․ «Այս ծրագրի նպատակն էր արցախցիներին ցույց տալ, թե որքան կարևոր է նրանց մեր կողքին մնալը, չարտագաղթելը։ Ցանկացանք տեղ հասցնել այն միտքը, որ կիսում ենք մեր հայրենակիցների խնդիրները՝ որպես սեփական խնդիրներ։ Որպես թիրախային խումբ ընտրեցինք 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին։ Այսօր մենք ջերմանում ենք այն մտքից, որ մեր արցախցի հայրենակիցների ընտանիքների կյանքում «Քո կողքին» ծրագիրը նշանակալի փոփոխություն է բերել»,- հավելեց IDBank-ի վարչության նախագահը։

«Քո կողքին» ծրագրի շահառու, Ստեփանակերտից բռնի տեղահանված 3 մանկահասակ երեխաների մայր Անի Սարգսյանը նշում է․ «IDBank-ը մեր կյանքում հայտնվեց շատ դժվարին ժամանակահատվածում, երբ ոչ ես ունեի աշխատանք, ոչ ամուսինս և մեզ պետք էր մի փոքրիկ ձեռքմեկնում, որպեսզի կարողանայինք վարձով ապրելով և ամեն ինչից կտրված լինելով, ոտքի կանգնել։ Այդ դժվար շրջանը մենք կարողացանք հաղթահարել մեր աշխատելով ու «Քո կողքին» ծրագրի մեծ աջակցության շնորհիվ։ Ծրագրի շրջանակում հատկացված գումարներով ձեռք բերեցի դիմահարդարման պարագաներ և ապագայում կարողացա ինձ աշխատանքով ապահովել»։

Հիշեցնենք, որ աջակցությունը տրամադրվել է IDBank-ի լոյալության միավորների՝ idcoin-ների միջոցով, ինչը նշանակում է, որ ամբողջ Հայաստանի տարածքում, շուրջ 23 000 վաճառակետերում, շահառուները հնարավորություն են ունեցել կատարելու ցանկացած գնում՝ այդ թվում օգտվելով նաև Idram&IDBank հավելվածի բոլոր ծառայություններից ու արտոնություններից։

Հանդիպման ընթացքում շահառուները կիսվեցին ծրագրի մասին իրենց տպավորություններով ու շնորհակալական խոսքեր հնչեցրեցին՝ դժվար պահին աջակից լինելու համար։ Հիշարժան հանդիպման վերջում շահառու բոլոր երեխաներին փոխանցվեցին Բանկի կողմից պատրաստված ամանորյա նվերներ։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ԿԲ ԿՈՂՄԻՑ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին