▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոբուլեթիում 5 բալանի փոթորիկ է եղել. հայ զբոսաշրջիկներին դժվարությամբ են ափ դուրս բերել

Աջարիայի Քոբուլեթի սևծովյան առողջարանային քաղաքի լողափում փրկարարները երկու հայ զբոսաշրջիկի են դուրս բերել ջրից, որոնք հզոր ալիքների պատճառով չէին կարողանում դեպի ափ լողալ:

Այս մասին տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները՝ հղում անելով  Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության տարածած պաշտոնական  հաղորդագրությանը: 

Այսօր՝ հուլիսի 20-ին,  Սև ծովի ափամերձ շրջաններում 5 բալանի փոթորիկ է գրանցվել: Վրաց ՆԳՆ-ի տվյալներով` օրվա ընթացքում շուրջ 100 մարդու են փրկել: 

Նշվում  է, որ բոլոր մերձափնյա պահակակետերում կարմիր դրոշներ են տեղադրվել, ինչև նշանակում է, որ ծովում լողալը կտրականապես արգելվում է:

Աղբյուր՝ armtimes.com

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին