▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանը ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություն է հայտնում. նիստն ընթանում է դռնփակ

Ռոբերտ Քոչարյանն իր խափանման միջոցի հարցի քննությանը հայտարարեց, որ պատրաստվում է պետական գաղտնիք հանդիսացող տվյալներ հրապարակել, ինչի համար միջնորդեց դատարանին՝ հրապարակումն անցկացնել դռնփակ։

 

 

 

 

 

 

 

 

 

Երկրորդ նախագահը միաժամանակ հայտարարեց, որ այդ հարցի քննարկմանը կարող են ներկա լինել Արցախի գործող և նախկին նախագահները, որոնք, հիշեցնենք դատարան էին եկել՝ անձնական երաշխավորություն ներկայանցնելու Քոչարյանի ազատության համար։

Քոչարյանը նշեց, որ իր կողմից հրապարակվող փաստաթուղթն առնչվում է նաև նրանց։ Դատարանը, սակայն հայտարարեց, որ նման կարգ օրենսդրությամբ նախատեսված չէ, ինչից հետո Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հեռացան՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանդրական կարգի տապալման համար։

 Կարդացեք նաև՝ «Պտի իրանցից փախնե՞մ. ո՞վ են իրենք». Ռոբերտ Քոչարյան

Արցախի նախագահներին Ռոբերտ Քոչարյանը դիմավորեց գրկախառնությամբ, իսկ դահլիճը՝ ծափերով

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին