▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանի հանրահավաքին 50 հազար մարդ է մասնակցել. WarGonzo

WarGonzo նախագծի հեղինակ, լրագրող Սեմյոն Պեգովը տելեգրամյան իր ալիքում գրել է.

«Հայաստանում նախընտրական քարոզարշավը հասել է եզրափակիչ փուլին: Վաղը հայտարարվել է լռության օր, իսկ քվեարկությունը տեղի կունենա հունիսի 20-ին` կիրակի օրը:

«Հայաստան» դաշինքին՝ Քոչարյանի գլխավորությամբ, հաջողվեց շուրջ 50 հազար համախոհ հավաքել մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում: Իսկ Քոչարյանի հակառակորդ` Վարչապետ Փաշինյանին, նախորդ օրը հաջողվեց ընդամենը 20 հազար մարդ հավաքել Երեւանի կենտրոնում:

Միևնույն ժամանակ, Քոչարյանը հայտնի է նրանով, որ բացահայտորեն պաշտպանում է Ռուսաստանի հետ դաշինքը՝ համարելով, որ Մոսկվան Հարավային Կովկասում անվտանգության միակ երաշխավորն է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին