Վերաքննիչ քրեական դատարանում, որտեղ վերսկսվել է Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ բողոքների քննությունը, ներկա է նաև «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն, ում խոսքով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանքի ծավալը պետք է մեծացնել. «Նա պետական դավաճան է և մեր երկրին այնպիսի վնասներ է հասցրել, որոնք անդառնալի են»:
Ըստ Զարուհի Փոստանջյանի պատասխանատվության պետք է ենթարկվի նաև Սերժ Սարգսյանը.
«Վերջին քառորդ դարը մեր պետության համար զրկանքների տարիներ են եղել, դրա արձագանքը պիտի լինի դտական վճիռների տեսքով, Սերժ Սարգսյանի նկատմամբ նույնպես պետք է մեղադրանք առաջադրվի»:
Զարուհի Փոստանջյանի հարցաքննության պետք է հրավիրվի նաև Լևոն Տեր- Պետրոսյանը.
«Այս պահին որպես վկա, ինչու՞ մարտի մեկին նա տնից դուրս չեկավ, թեև խնդրում էինք, բոլորին պետք է կանչեն, որպեսզի պարզեն՝ ինչ է տեղի ունեցել»: