▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քուվեյթում՝ նախկին, Հունաստանում՝ ներկա դեսպանի ու նրա կնոջ հսկայական ունեցվածքը

Hraparak.am-ը գրում է.

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի ներկայացրած հայտարարագրից բացահատում ենք ևս մեկ միլիոնատեր դեսպանի։ Միլիոնատեր՝ մեկ-երկու միլոն դրամի իաստով չէ, այլ տասնյակ միլիոնների, որոնց մի մասը ներկայացված է հարյուրհազարավոր դոլարների չափով։

Նա, նկատենք, նոր է նշանակվել Հունաստանում Հայաստանի դեսպան։ Մինչ այդ՝ 2010 թվականից մինչ 2016-ի հունիսի 2-ը, հանդիսանում էր Քուվեյթում Հայաստանի դեսպանը։ Նրա փոխարեն արաբական այդ երկրում դեսպան նշանակվեց ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը։

Այսպես, 2015 թվականի հարկային տարվա սկզբում Չարչօղլյանն ունեցել է 4 միլիոն ՀՀ դրամ, 135 հազար դոլար և 85 հազար եվրո։ Հարկային տարվա վերջում դրամով և եվրոյով նրա դրամական միջոցները նույնությամբ պահպանվել են, ավելացել է միայն դոլարով ուենցվածքը՝ 135-ից դառնալով 137 հազար դոլար։ Իսկ նրա եկամուտը հարկային տարում կազմել է ընդամենը 39 հազար 494 դոլար։ Թե ինչպես է Չարչօղլյանը տարեկան մոտ 40 հազար դոլար վաստակելով կուտակել 135 հազար դոլար և 85 հազար եվրո, կիմանա ինքը ու, թերևս, նաև նրան այդ պաշտոնին նշանակողը։ Կամ գուցե հենց միայն ինքը, ուրիշ ոչ ոք։ Փաստորեն, Քուվեյթում դեսպան գնալը շատ եկամտաբեր աշխատանք է։ Այս տրամաբանությամբ՝ Մանվել Բադեյանին այնտեղ բավականին բեղմնավոր գործունեություն է սպասվում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Բլոգ ավելին