▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ական պատգամավորի երեխային հոգևորականը հրաժարվել է մկրտել

«Հրապարակ»-ը գրում է․ «Չնայած իշխանությունը հոգեբանական ճնշման տակ է պահում եկեղեցու հոգևոր դասին, սակայն պարզվում է՝ հոգևորականների մեծ մասը ոչ միայն աննկուն է, այլև պատեհ պահին պատասխան հակահարված է հասցնում իշխանականներին։ ՔՊ-ական պատգամավորներից մեկը պատմեց, որ մի քանի ամիս առաջ, երբ Եկեղեցու դեմ արշավը նոր էր սկսվել, ծանոթ հոգևորականը հրաժարվել է մկրտել իր երեխային՝ ասելով, որ չի կարող դավաճանել Վեհափառին, որի հետ նաև անձնական մտերմություն է ունեցել։ Ասում են, որ քիչ չեն նման դեպքերը, երբ եկեղեցու սպասավորները մեկը մյուսի վրա են գցել իշխանականների ընտանիքների հետ կապված ծիսական արարողություններ անելը՝ դրանով ցույց տալով իրենց վերաբերմունքը Փաշինյանի արշավի և նրա թիմի նկատմամբ, որը լռում է և հանդուրժում, որ նա արշավի Եկեղեցու վրա»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին