▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ականները հավաքվում են աչքալուսանքի

«Հրապարակ» թերթը գրում է. «Հարսանիքների, քեֆ-ուրախություն, խնջույքների մեծ սիրահար Նիկոլ Փաշինյանն իր թիմով շաբաթ օրը հերթական խնջույքին է մասնակցելու։ Մեր տեղեկություններով այս անգամ ՔՊ-ականները հավաքվում են աչքալուսանքի։

Բանն այն է, որ Արփի Դավոյանի դստեր ծնունդը ՔՊ-ականները չէին նշել և հիմա լրացնում են այդ բացը։

Հատկանշական է, որ Դավոյանի դուստրը 2 ամսական է արդեն և աչքալուսանքի համար միայն հիմա են քեֆ անում։ Հավանաբար հին հայկական ադաթով քառասունքից հետո են որոշել նշել:

ՔՊ-ականները այս անգամ հավաքվում են Հատիս գյուղի Սարին ռեստորանում։ ՔՊ-ի մեր աղբյուրը պատմեց, որ այդ օրը սպասում են, որ Փաշինյանը իր տաղանդը ցույց կտա և ամբողջ թիմով կուկնդրեն Փաշինյանի կատարումը՝ հարվածային գործիքների վրա։ 

Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ Փաշինյանը երաժշտություն է ձայնագրել։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին