▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրդերը երգիչ Ձախ Հարութին մեղադրում են գրագողության մեջ

Դիտեք նաև՝

Քրդերը  երգիչ  Ձախ Հարութին մեղադրում են գրագողության մեջ:

Kurdist.ru կայքը  գրում է, որ Բեյրութում ծնված, երիտասարդ տարիները Հայաստանում անցկացրած, իսկ այժմ ԱՄՆ-ում բնակվող  Հարութ Փամբուկչյանն իր երգացանկում մշտապես  օգտագործել է քրդական ժողովրդական երգերի մոտիվներ:

Քրդական կայքը նշում է մի քանի երգեր` մասնավորապես կանգ առնելով ամերիկաբնակ հայ երգչի կատարած ու Սփյուռքում և Հայաստանում մեծ տարածում գտած  «Հայ քաջեր» երգը, որն, իբր թե,  գրված է քրդական Lawo, destê min berde երգի մեղեդու հիման վրա:

Հատկանշական է, որ նույն կայքը չի բավարարվում միայն Ձախ Հարութին «գրագողության» մեջ մեղադրելով, այլև կարծիքներ է ներկայացնում նաև հայկական պարերի մասին, որի շարժումներն իբր նույնպես քրդական ծագում ունեն:

Հիշեցնենք, որ մասնագետները բազմիցս նշել են, որ իրար կողք ապրող ազգերի մոտ մշակութային ներթափանցումները բոլոր ժամանակներում ու տարբեր ազգերի մոտ անհնար է եղել բացառելը և «գրագողության» մասին խոսակցություններն ու մեղադրանքները միշտ ուղեկցել են նմանատիպ դեպքերում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին