▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրեական գործ է նախապատրաստվում իմ դեմ. Վարդան Ղուկասյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի խոսքով՝ այն ամենը, ինչ հայտարարում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ կապված իր և իր թիմակիցների դեմ իշխանությունների կողմից միտումնավոր հարուցված քրեական գործերին, իրականություն է և կասկածից վեր:

Հարցին՝ օրինակ, ինչպե՞ս են զգում, պետական ապարատն ինչպե՞ս է ԲՀԿ-ի դեմ դուրս եկել, Վարդան Ղուկասյանը պատասխանեց, որ հիմա պատրաստ չէ որևէ բան ասել:

«Զարգացումներ կան բոլորի նկատմամբ, նաև՝ իմ: Լսում եմ ուղղակի, որ քրգործ է նախապատրաստվում, տարբեր՝ տեղին ու անտեղի, հազար ու մի ձևի խնդիրներով, չգիտեմ, սպասում ենք»,- հայտարարեց Ղուկասյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ քրեական գործը կապված լինի իր՝ Գյումրու քաղաքապետ եղած տարիների հետ, Վարդան Ղուկասյանը պատասխանեց, որ այդ ժամանակվանից մնացած ասֆալտի գործն այնքան են քննել, որ արդեն քննիչ չկա, որ այդ գործին չանդրադառնա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին