«Նիկոլ Փաշինյանի շրջապատում շատերն են ենթարկվում քրեական հետապնդման, կան բազմաթիվ քրեական գործեր, որոնք կամ ընթացքում են, կամ նյութեր են նախապատրաստվում, կամ փաստերը կան։ Օրինակ, քրեական գործ կա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա, և այդ պատճառով Մհեր Գրիգորյանը փորձեց աշխատանքից ազատվել, սակայն Նիկոլն ասաց՝ կդատեմ, և Մհեր Գրիգորյանը, քանի որ նաև վախկոտ է, չգնաց այդ քայլին:
Քրեական գործ կա Պապիկյան Սուրենի վրա, որովհետև նա միայն մեկ գործարքից 450 մլն դրամ փող է վերցրել: Բոլորի վրա կա քրեական գործ, նույնիսկ կորած աներձագ Հրաչի վրա, Հակոբ Սիմիդյանը, DJ Էդոն, երեքով անցնում են քրեական գործով, որովհետև Նիկոլ Փաշինյանի առանձնատունը ժողովրդի հաշվին վերանորոգելով՝ 210 միլիոն դրամ ատկատ էր մնացել:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ԱԱԾ-ին և այս 2.5 տարիների ընթացքում դոսյեներ են կազմվել ԱԺ «Իմ քայլի» պատգամավորների վրա, և բոլոր նրանց, ովքեր ուզում են թիմից գնալ, Նիկոլը կանչում է ու ասում՝ այս դու չե՞ս այս կինոյում, դե գնա ու խելոք սպասի, թե ինչ պետք է անես: Նիկոլ Փաշինյանը պատիժ է նաև նրանց համար»,- «Requiem 7. քաղաքականություն» վերտառությամբ տեսանյութում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
Տեսանյութը կարող եք դիտել այս հղումով։