▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյանը զորակցում է Նիկոլ Փաշինյանին

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ժամանել էր ընտրված նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը։ «Ազատության» հետ զրույցում վերջինս նշեց.

«Բարին եմ մաղթում, սա նոր սկիզբ է։ Իրեն համար նոր հնարավորություն է երկիրը փոխելու։ Նա հնարավոր է երկխոսի իշխանության և  ընդդիմության միջև։ Ամեն դեպքում մեկ հոգով մեր երկրիը չի փոխվելու։ Արմեն Սարգսյանը ունի փորձ, պետական փորձ, դիվանագիտական փորձառություն, կարող է դա ի նպաստ օգտագործել պետության։ Ես հույս ունեմ, որ ինքը երբևէ չի զղջա իր արածի համար, հույս ունեմ, որ մինչև իր պաշտոնավարման ավարտը իր փափուկ խոսքով և դիվանագիտությամբ մի բան փոխի»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատության» տնօրեն Հրայր Թամրազյանին։ Նա նաև ավելացրեց, որ զորակցում է Նիկոլ Փաշինյանին։

Կարդացեք նաև՝ Գործն արված է.Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Փաշինյանին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին