▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռազմագերիների հանձնելու հարցը լուծված է և փակված». Բաքուն հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին

«Ռազմագերիների հանձնելու հարցը լուծված է և փակված: Իր պարտավորություններին համապատասխան՝ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել բոլոր ռազմագերիներին»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն` ԻՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:

«Որպեսզի զինվորականները համարվեն ռազմագերիներ, նրանք պետք է ձերբակալված լինեն ռազմական գործողությունների ժամանակ: Նրանք, ովքեր ավելի ուշ ձերբակալվել են հակաահաբեկչական գործողության արդյունքում, կարող են կոչվել ահաբեկիչներ, բայց ոչ ռազմագերիներ», - ասել է Բայրամովը:

Հիշեցնենք, որ այսօր Բաքվից հայ ռազմագերիներին տեղափոխող ինքաթիռը Երեւան է ժամանել  դատարկ։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել են, որ գերիների հետ վերադարձը կրկին հետաձգվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու սկզբնաղբյուրներից վերահրապարակված նյութերը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին