▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռազմիկ Ամյանի «Վայ-վայ» երգն այս անգամ պատճենել է թուրքմեն երգիչը

Երգիչ Ռազմիկ Ամյանի «Վայ-վայ» երգը ( երաժշտությունը՝ Ռիչարդ Մադլենյանի, խոսքերը՝ Մանե Հակոբյանի), որ թողարկվել է 2011-ին, այս անգամ պատճենել է աշգաբադցի մի երիտասարդ կատարող:

Աշգաբադցի երգիչը՝ Նազիր Խաբիբովը, երգի վերնագիրը թողել է նույնը՝ «Վայ-վայ»։ Տեսահոլովակն արդեն աշգաբադցի երգչի youtube-յան էջում է:

Թեմային անդրադառնալով` tert.am-ը զրուցել է  Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր Արմեն Մովսիսյանի հետ, որ գոյություն ունի երգի նաև վրացական տարբերակը:

Արմեն Մովսիսյանը միաժամանակ նշել է, որ իրենք շատ բացասականորեն տրամադրված չեն երևույթի նկատմամբ ու այն գնահատում են նորմալ: Այնուամենայնիվ, նա նշեց, որ քայլեր անել պատրաստվում են:

Դեռևս տարվա սկզբին Ռազմիկ Ամյանի «Վայ-վայ» երգը պատճենվել էր ադրբեջանցի երգիչներ Ֆարիդ Դադաշովի և Ալի Ալիևի կողմից:

«Եթե ադրբեջանցիների դեպքում մենք ինքներս yօutube-ից հանեցինք տեսահոլովակը, ապա աշգաբադցու դեպքում, կխնդրենք, որ իրենք իրենց ձեռքով հանեն երգը»,- նշել է Արմեն Մովսիսյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին