▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել իր հայ գործընկերներին

ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել հայ գործընկերներին հայկական պատվիրակության` Բուչա այցի հետ կապված, ասել է Մարիա Զախարովան։

«Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի այցը Բուչա քաղաք պաշտոնական Երևանի բացահայտ ոչ բարեկամական քայլ ենք համարում։ Մեզ անհանգստացնում է Ուկրաինայի ԶՈւ-ի կարիքներին նրանց կողմից օգնություն տրամադրելը և այնտեղ Ռուսաստանի դեմ արված անընդունելի հայտարարությունները»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին