▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ տվյալներ ունի ԼՂ-ում Սիրիայից վարձկանների ներգրավվածության մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ տվյալներ ունի Լեռնային Ղարաբաղում Սիրիայից վարձկանների ներգրավվածության մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ Սիրիայի հյուսիսային հատվածից զինյալների զանգվածային հավաքագրման ու նրանց Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոտի ուղղորդելու մասին լրատվամիջոցների տեղեկությունները մտահոգություն են առաջացնում:

«Մտահոգություն են առաջացնում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ Սիրիայի հյուսիսից զինյալների զանգվածային հավաքագրում է կատարվում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոտի ուղղորդելու համար: Սոցիալական ցանցերում հրապարակվում են համապատասխան տեսանյութեր և լուսանկարներ» ,-ասել էր Զախարովան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին