ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով «Հայկական Ժամանակի» այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՌԴ Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում հայկական եկեղեցու տարածքում տեղադրված Գ. Նժդեհի հուշատախտահի հետ նախօրեին կատարված միջադեպը, ասաց.
«Անմիջապես այն պահից սկսած՝ այսինքն նոյեմբերի 13-ին, երբ տարածվեց հաղորդագրություն այդ դեպքի վերաբերյալ, տեղի իրավապահ մարմինները անհապաղ ձեռնամուխ եղան միջադեպի քննությանը:
Հաշվի առնելով նաև այն փաստը, որ ՌԴ ԱԳՆ-ը ստացել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության արձագանքը հիշյալ միջադեպի հետ կապված, մենք, նույնպես, հետևում ենք զարգացումներին»: